Ինքնատիպ, ժամանակակից ու որակյալ՝ այսպիսին է ALEX YVN-ն՝ հայկական նորաձության արտացոլումը։ Մենք ձևավորում ենք հագուստ՝ բազայինից մինչ թրենդային, միաժամանակ հավատարիմ մնալով ամենաբարձր որակական ստանդարտներին։
Մեր բրենդը արտադրվում է Հայաստանում ՝ տեղական վարպետության, առաջատար տեխնոլոգիաների և մանրակրկիտ դիզայնի համադրությամբ։
ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՈՒՆԸ
Ամեն ինչ սկսվեց հետաքրքրությունից, որն աճեց գաղափարի, հետո՝ վստահության։ ALEX YVN-ը ծնվեց ցանկությունից՝ ձևավորելու նոր հայկական նորաձություն, որը հավասար է համաշխարհային բրենդներին՝ բայց խոսում է մեր լեզվով։ 2018 թվականի փետրվարին, Աստղիկ Ալեքսանյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց Alex Retail Company-ն, որը դարձավ ոճի և ինքնության խորհրդանիշ։ Այսօր ALEX YVN-ն առաջարկում է կանանց, տղամարդկանց և երեխաների հագուստ՝ արտադրված Հայաստանում, հասանելի տարբեր շուկաներում և պատրաստված սիրով։
«ALEX YVN-ի հիմքում ընկած է համոզմունքը, որ նորաձությունը ավելին է, քան հագուստը։ Դա ինքնարտահայտման լեզու է՝ մարդու ինքնության, ուժի և ճաշակի մասին։
Մենք ձգտում ենք ոգեշնչել կանանց և տղամարդկանց՝ վստահությամբ արտահայտելու իրենց բնօրինակ ոճը և անհատականությունը:
Հայաստանը կարող է ստեղծել համաշխարհային որակի հագուստ։ Մեր առաքելությունն է անել դա՝ սիրով, հավատով և պատասխանատվությամբ»։
ՄԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
- Վարպետությամբ կարված սպորտային հավաքածուներ
- Բազային և թրենդային հագուստ բոլոր սեզոնների համար
- Որակյալ ներքնազգեստ, աքսեսուարներ և գուլպաներ
Ամեն կտոր ստեղծված է Հայաստանի սրտում ՝ ամենաբարձր ստանդարտներին համապատասխան։
Նպատակ ունենք ստեղծել հագուստ, որը համադրվում է անհատականության, ճաշակի և կենսակերպի հետ։
#alexpeople