Մեր մասին

Alex Retail` նորաձևության հայկական դրսևորումը

2018 թվականից սկսած

Նորաձև, ոճային և բարձրորակ՝ ահա այսպիսին է հայկական Alex Retail բրենդը

Մենք արտադրում ենք հագուստի և՛ բազային, և՛ թրենդային մոդելներ, որոնք կարվում են Հայաստանում՝ բացառապես բարձրակարգ հումքից և ամենաբարձր չափանիշներին համապատասխան։

Ձեր ուշադրությանն ենք հանձնում հայկական արտադրության դենիմ, վերնահագուստ, կաշվե հագուստ, տեքստիլ, աքսեսուարներ և ներքնազգեստ, որոնք կլրացնեն ցանկացած զգեստապահարան և կպատմեն Ձեր ճաշակի և ոճի մասին։

Մեր պատմությունը

Alex տեքստիլի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի աճում էր, ընկերությունը վաստակել էր հայաստանյան և արտասահմանյան շուկաների վստահությունը։ Մենք հասկացանք, որ կարող ենք զբաղվել նաև հագուստի արտադրությամբ՝ մարդկանց հնարավորություն տալով կրել հայկական նորաձև և բարձրորակ հագուստ։

2018 թվականի փետրվարին ստեղծվեց Alex Retail Company-ն։ Ընկերությունը հիմնադրել է Աստղիկ Ալեքսանյանը։

Այժմ Alex Retail Company-ն ունի կանանց, տղամարդկանց և երեխաների հագուստի լայն տեսականի՝ նախատեսված բոլոր սեզոնների համար։ Մենք ուշադրության կենտրոնում ենք պահում ժամանակակից տեխնոլոգիաները, բարձրակարգ հումքն ու հասանելիությունը։ Մեր գնային քաղաքականությունն ապացուցում է՝ նորաձև ու ոճային կարելի է լինել ցանկացած բյուջեում։

#alexpeople