Մանկական հագուստ և աքսեսուարներ | ALEX YVN
Մանկական

ՈՐԱԿՅԱԼ, ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԵՎ ՀՄԱՅԻՉ ՀԱԳՈՒՍՏ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Երեխաներն ունեն իրենց անձնական ոճի զգացումը, և կարող է շատ դժվար լինել գտնել մի բան, որը Ձեր կարծիքով հարմար է և որակյալ, իսկ նրանց կարծիքով՝ ոճային և գեղեցիկ: ALEX-ում մենք հասկանում ենք երկուսիդ կարիքներ էլ, և վստահ ենք, որ մանկական հագուստի մեր լայն հավաքածուն կբավարարի երկուսիդ պահանջմունքները՝ լինելով նորաոճ, որակյալ և հարմարավետ։ Ամենօրյա և տան հանգստի հագուստից մինչև տոնական զգեստներ և նորաոճ կոստյումներ. մենք ունենք այն ամենն, ինչ անհրաժեշտ է մայրիկներին՝ իրենց երեխաներին մշտապես ոճային պահելու համար։ ALEX-ում դիզայնների, նյութերի և գույների բազմազանության շնորհիվ յուրաքանչյուր ծնող կարող է կազմել իր երեխայի անհատականությանը համապատասխան հավաքածու: Կոշտ և անորակ նյութերը կարող են գրգռել Ձեր փոքրիկի նուրբ մաշկը և առաջացնել ցան և անհանգստություն, իսկ ALEX-ից մանկական հագուստ ձեռք բերելիս Դուք կտեսնեք, որ մենք չափազանց զգայուն ենք որակի և հարմարավետության նկատմամբ, որոնք մանկական հագուստի ամենակարևոր գործոններն են: Որոնման, ընտրության և վճարման պարզեցված համակարգերի շնորհիվ Դուք կվայելեք առցանց գնումների Ձեր փորձը:


ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ընտրեք նուրբ և գեղեցիկ կիսաշրջազգեստներ և զգեստներ հասարակ ամենօրյաից մինչև շողշողացող և զարդարված դիզայններով՝ տարբեր հատուկ առիթների և միջոցառումների համար: ALEX-ի շապիկներն ու վերնաշապիկները նախատեսված են բոլոր չափերի և տարիքի աղջիկների համար և զգեստապահարանի պարտադիր բաղադրիչներից են: Ձեռք բերեք տաբատներ և շորտեր, համադրեք նորաձև բլուզների, հուդիների և սվիթշոթների հետ և բացահայտեք, թե որքան հեշտ է Ձեր աղջկա համար կատարյալ հանդերձանք ստեղծելը: Մեր հավաքածուներն առաջարկում են համակցություններ, որոնք ընտրվել են ոճի մասնագետների կողմից: Փափուկ գործվածքներից պատրաստված մեր գիշերազգեստները, ներքնազգեստները, գուլպաներն ու զուգագուլպաները Ձեր երեխային ապահովում են ջերմությամբ և նուրբ են նրա մաշկի համար: Ցուրտ ամիսներին մեր բաճկոններով և վերարկուներով Ձեր փոքրիկն իրեն նույնքան հարմարավետ կզգա, որքան ոճային, պարզապես ավելացրեք աքսեսուարներ՝ շարֆ, ձեռնոցներ, գլխարկ, և կատարյալ ձմեռային տեսքը պատրաստ է:


ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ձեր երեխան իրեն հարմարավետ զգա, երբ ուսումնասիրի իր շրջապատը մեր բոդիներով և կոմբինեզոններով, որոնք հարմար են ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների համար: Նորածինների համար նախատեսված մեր կիսաշրջազգեստների և զգեստների հավաքածուով Ձեր փոքրիկ աղջիկը վառ տպավորություն կթողնի՝ ուր էլ որ գնա, իսկ պոլո շապիկները, հուդիներն ու սվիթշոթները Ձեր տղային կհաղորդեն կատարյալ ոճային տեսք: Համադրեք վառ տպագրություններով մեր շապիկները տաբատների և շորտերի հետ, կամ ընտրեք պատրաստի ոճային համադրություններով մեր հավաքածուները, և Ձեր փոքրիկը պատրաստ կլինի խաղալու կամ մայրիկի և հայրիկի հետ զբոսանքի: ALEX-ի որակյալ ներքնազգեստները, գիշերազգեստները, գուլպաներն ու զուգագուլպաներն ուղղակի անհրաժեշտություն են, քանի որ ազդեցություն ունեն նաև առողջության վրա: Մենք գիտենք, որ ֆունկցիոնալությունը կարևոր է, երբ խոսքը վերաբերում է մանկական բաճկոններին և վերարկուներին, սակայն պակաս կարևոր չէ նաև գեղեցիկ տեսքը:


ՏՂԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ALEX-ը Ձեր փոքրիկին հագուստով է ապահովում ամբողջ տարվա ընթացքում՝ ամառային զով և թեթև շապիկներից և վերնաշապիկներից մինչև ձմեռային հաստ և ջերմ հուդիներ և սվիթշոթներ, որոնք մեր շորտերի և տաբատների սքանչելի հավաքածուի հետ կազմում են բազմաթիվ հիանալի համադրություններ: Երեխայի քնի ժամն ավելի հաճելի դարձնելու համար ձեռք բերեք հետաքրքիր տպագրություններով հարմարավետ գիշերազգեստներ ALEX-ից: Ամբողջովին բամբակյա կտորը հատուկ նախատեսված է զգայուն մաշկի համար, ինչը կատարյալ է մանկական ներքնազգեստ պատրաստելիս: Գտեք գուլպաներ և զուգագուլպաներ, որոնք իրենց ֆունկցիոնալությամբ և բարձրորակ գործվածքներով նախատեսված են վստահ քայլելու համար: Պատրաստեք Ձեր տղային ցուրտ ամիսներին՝ ձեռք բերելով բաճկոններ և վերարկուներ, և բացահայտեք աքսեսուարների մեր տեսականին՝ գլխարկներից սկսած մինչև շարֆեր և ձեռնոցներ։

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ ՄԵՐ ՆՈՐՈւՅԹՆԵՐԸ

Բաժանորդագրվեք և տեղյակ եղեք զեղչերին և նոր տեսականուն առաջինը։