Աղջկա
Աղջկա
ԱՂՋԿԱ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ ALEX-ՈՒՄ
Ձեզ ենք ներկայացնում գեղեցիկ, հարմարավետ և ֆունկցիոնալ մանկական հագուստի տեսականի: Մենք գիտենք, որ ցանկացած ծնող ունի այնպիսի մանկական ոճային հագուստի կարիք, որոնք հարմար են նաև երկար ակտիվ օրվա համար: Այդ իսկ պատճառով մենք կառուցել ենք մանկական հագուստի հավաքածու բոլոր առիթների համար՝ երեկույթներից և տոնական հավաքույթներից մինչև ամենօրյա և գիշերային հագուստ: Աչքի անցկացրեք մանկական հագուստի մեր տեսականին և ստեղծեք տարբեր հանդերձանքներ: Համադրեք պարանոցի կլոր բացվածքով շապիկը ջինսերի հետ՝ ստանալով կատարյալ ամենօրյա մանկական հանդերձանք: Հարմարավետ այլընտրանքներ են նաև չինո տաբատները և սպորտային ջոգերները. մանկական հագուստի և աքսեսուարների տեսականիում ուսումնասիրելու շատ բաներ կան: Համոզված եղեք, որ ALEX-ում կարող եք պարզ և արագ ձեռք բերել երեխաների հագուստներ առցանց: Այստեղ Դուք կարող եք գտնել տարբեր տեսակի մանկական հանդերձանք ամենօրյա, պաշտոնական և տոնական առիթների համար: Ընտրեք մանկական հագուստի և աքսեսուարների մի շարք համադրություններ և պատրաստ եղեք յուրաքանչյուր առիթի համապատասխան հանդերձանքով:

ՄԱՆԿԱԿԱՆ ՀՈՒԴԻՆԵՐ/ՍՎԻԹՇՈԹՆԵՐ
Փոփոխական սեզոններին ծնողների հիմնական մտահոգությունը երեխաներին հիվանդություններից զերծ պահելն է՝ հոգ տանելով, որ նրանք տաք հագուստ են կրում: Այստեղ կգտնեք հետաքրքիր, սպորտային, նորաձև և ժամանակակից հուդիների և սվիթշոթների մեծ ընտրանի, որոնց առանձնահատկությունը հարմարավետության և ոճի մեջ է՝ մեկ հագուստում փաթեթավորված:

ՄԱՆԿԱԿԱՆ ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏ
Փոքրիկ աղջիկների առօրյան ներառում է շատ զվարճանք և ակտիվություն: Որակյալ մանկական ներքնազգեստը պետք է կարողանա մասնակցել ցանկացած արկածախնդրության, այլ ոչ թե կճմթել ու ճմրթվել: Առողջ և հիգիենիկ մնալու համար կարևոր է, որ Ձեր փոքրիկ աղջիկը հագուստի տակ ունենա ճիշտ ներքնազգեստ՝ առավելագույն պաշտպանությամբ և հարմարավետությամբ:

ՄԱՆԿԱԿԱՆ ԳՈՒԼՊԱՆԵՐ ԵՎ ԶՈՒԳԱԳՈՒԼՊԱՆԵՐ
Ավելացրեք Ձեր փոքրիկի տոնական տեսքին մի փոքր փայլ զարդանախշ գուլպաներով, որոնք պահպանում են ոտքերը տաք, զով և չոր՝ հաղորդելով յուրօրինակ ոճ ընդհանուր հանդերձանքին: Բացի գուլպաներից, մենք նաև առաջարկում ենք աղջիկների զուգագուլպաների հիանալի տեսականի բոլոր տարիքի աղջիկների համար:

ՄԱՆԿԱԿԱՆ ԿԻՍԱՇՐՋԱԶԳԵՍՏՆԵՐ
Դուք կարող եք ընտրել հասարակ ամենօրյա կիսաշրջազգեստներ կամ շողշողացող և զարդարված կիսաշրջազգեստներ երեկույթների և միջոցառումների համար: Գեղեցիկ շապիկը և կարճ կիսաշրջազգեստը կատարյալ համադրություն է ամառային շոգ օրերին, իսկ ձմռան ցրտին դիմակայելու համար կարող եք համադրել սվիտերը, կիսաշրջազգեստը և զուգագուլպաները:

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
Ձեր փոքրիկի զգեստապահարանը պարզապես ամբողջական չէ առանց ALEX-ի գեղեցիկ և հարմարավետ աքսեսուարների: Բացահայտեք աղջիկ երեխաների համար նախատեսված աքսեսուարների մեր տեսականին, որոնք կապահովեն Ձեր փոքրիկին և՛ ջերմությամբ, և՛ ոճով: Համալրեք Ձեր փոքրիկի՝ ցուրտ եղանակների հավաքածուն ALEX-ի նորաոճ աքսեսուարներով:

ՄԱՆԿԱԿԱՆ ԳԻՇԵՐԱԶԳԵՍՏ
Կարևոր է, որ Ձեր երեխան ունենա հարմարավետ գիշերային հագուստ, քանի որ նա ամեն օր աճում է՝ ֆիզիկապես, մտավոր և էմոցիոնալ, իսկ այդ աճի համար անհրաժեշտ է լավ գիշերային քուն: Ուղարկեք Ձեր փոքրիկին երազանքների աշխարհ՝ ALEX-ի փափուկ և հարմարավետ գիշերային հագուստով: Գտեք գիշերազգեստների հավաքածուներ, որոնք և՛ ոճային են, և՛ հարմարավետ:

ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ
Մեր հագուստների համադրությունները ստեղծված են ոչ միայն բացօթյա հանդերձանքի, այլ նաև հիանալի են շինության ներսում կրելու համար: Առաջարկելով գույների հիանալի բազմազանություն՝ մեր հավաքածուները և համապատասխանող հանդերձանքները կատարյալ են զով զգալու և կարգավորված տեսք ունենալու համար:

ՄԱՆԿԱԿԱՆ ԲԼՈՒԶՆԵՐ
ALEX-ի բլուզներով Ձեր փոքրիկ աղջիկը պատրաստ կլինի ամեն ինչի, անկախ նրանից՝ փնտրում եք դպրոցական, թե մոդայիկ բլուզ՝ երեկույթի հանդերձանքի համար: Մենք առաջարկում ենք աղջիկների համար նախատեսված գրավիչ պրինտներով և նախշերով բլուզներ, որոնք համալրում են ջինսե տաբատներն ու ոճային կիսաշրջազգեստները:

ՄԱՆԿԱԿԱՆ ԶԳԵՍՏՆԵՐ
Դուք կարող եք չմտածել առանձին հագուստներից գեղեցիկ համադրություններ ստեղծելու մասին աղջիկների համար նախատեսված մանկական զգեստներով: Հարսանիքներից մինչև տոնական երեկույթներ՝ հատուկ առիթները պահանջում են հատուկ զգեստներ: Երեխաների համար նախատեսված մեր զգեստները պատրաստված են բարձր որակի շնչող գործվածքներից, որպեսզի Ձեր փոքրիկը մշտապես հարմարավետ զգա դրանք կրելիս:

ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՃԿՈՆՆԵՐ/ՎԵՐԱՐԿՈՒՆԵՐ
Եթե Դուք փնտրում եք մանկական վերարկուներ և բաճկոններ, ապա ճիշտ վայրում եք: Դուք պետք է վստահ լինեք, որ Ձեր փոքրիկ արքայադուստրը հագնված է եղանակին համապատասխան։ Աղջիկների ձմեռային վերարկուները հատուկ մշակված են նրան ցուրտ ջերմաստիճանից պաշտպանելու համար, իսկ անջրաթափանց բաճկոններով նա կմնա չոր և ոճային՝ անձրևների ժամանակ:

ՄԱՆԿԱԿԱՆ ՇԱՊԻԿՆԵՐ
Շապիկները զարդարված են գեղեցիկ տպագրություններով, որոնք կստիպեն Ձեր գեղեցկուհուն ժպտալ: Ձեր փոքրիկը կարող է կրել այս շապիկներն ավելի առօրյա միջավայրում, օրինակ տանը, կամ համադրել շորտերի և կիսաշրջազգեստների հետ՝ բակում խաղալու համար: Նրանց կարելի է օգտագործել նույնիս որպես գիշերային հագուստ՝ հաճելի երազներն ապահովելու համար:

ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐՆԱՇԱՊԻԿՆԵՐ
Աղջիկների վերնաշապիկները հագուստի բազմակողմանի տարր են, որոնք կարող են օգտագործվել բազմաթիվ համադրություններում: Անկախ նրանից՝ փնտրում եք վերնաշապիկ Ձեր փոքրիկի ամենօրյա, թե ավելի պաշտոնական տեսքի համար, աղջիկների վերնաշապիկների մեր հավաքածուն իր ֆունկցիոնալությամբ և ոճով կատարյալ է Ձեր փոքրիկի տեսքը լրացնելու համար:

ՄԱՆԿԱԿԱՆ ՏԱԲԱՏՆԵՐ ԵՎ ՇՈՐՏԵՐ
ALEX-ի՝ աղջիկների համար նախատեսված տաբատներն ու շորտերը լավագույնս կլրացնեն Ձեր փոքրիկ հրեշտակի անհատականությունը: Մենք ունենք արդիական ոճեր, որոնք կտարբերվեն դպրոցում, խաղահրապարակում և երեկույթների ժամանակ: Ձեռք բերեք տաբատներ և շորտեր ALEX-ից և բացահայտեք, թե որքան հեշտ է Ձեր աղջկա համար կատարյալ հանդերձանք ստեղծելը:

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ ՄԵՐ ՆՈՐՈւՅԹՆԵՐԸ

Բաժանորդագրվեք և տեղյակ եղեք զեղչերին և նոր տեսականուն առաջինը։