Գուլպաներ և Զուգագուլպաներ
Գուլպաներ և Զուգագուլպաներ
ՄԱՆԿԱԿԱՆ ԳՈՒԼՊԱՆԵՐ ԵՎ ԶՈՒԳԱԳՈՒԼՊԱՆԵՐ

Որակյալ գուլպաներն ու զուգագուլպաներն ուղղակի անհրաժեշտություն են, երբ հարցը վերաբերում է ձմեռվա սառնաշունչ օրերին ոտքերը տաք և չոր պահելուն, քանի որ դա ազդեցություն ունի նաև առողջության վրա: Գուլպաները ոչ միայն կլանում են խոնավությունը, այլ նաև պաշտպանում են երեխայի նուրբ ոտքերը վնասվածքներից: Եթե ​​Ձեր փոքրիկ արքայադստեր համար տոնական հագուստի գուլպաներ եք փնտրում, կարող եք աչքի անցկացնել զվարճալի պրինտներով և դեկորատիվ տարրերով մեր գուլպաների տեսականին, որոնք անհատականություն և փայլ կավելացնեն Ձեր աղջկա հանդերձանքին:

Ցուրտ օրերին երբեմն գուլպաները բավարար չեն, և առաջանում է մարմինը գոտկատեղից մինչև մատներ ծածկող զուգագուլպաների անհրաժեշտություն: Զուգագուլպան նման է տաբատի, սակայն ունի մեկ առավելություն՝ ծածկում է նաև ոտնաթաթերը և ավելի զով օրերին կատարյալ է կիսաշրջազգեստների, շորտերի և զգեստների տակ կրելու համար: Զուգագուլպաների լավագույն կողմն այն է, որ կտորը փափուկ է և շնչող, բայց բավականաչափ հաստ, որպեսզի ապահովի Ձեր փոքրիկին ջերմությամբ: Մեզ մոտ կարող եք ձեռք բերել գուլպաներ և զուգագուլպաներ նաև հավաքածուներով՝ ավելորդ գումար և ժամանակ չվատնելու համար:

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ ՄԵՐ ՆՈՐՈւՅԹՆԵՐԸ

Բաժանորդագրվեք և տեղյակ եղեք զեղչերին և նոր տեսականուն առաջինը։