Գուլպաներ
Գուլպաներ
Ձեր կոշիկները նույնքան հարմարավետ են, որքան այն, ինչ կրում եք դրանց ներսում: Դուք լիովին բավարարված չեք զգա առանց գուլպաների համապատասխան զույգի, անգամ եթե ունենաք ամենանորաձև և ֆունկցիոնալ կոշիկները: ALEX-ի՝ որակյալ գուլպանները ոչ միայն հնարավորություն են տալիս ստանալ բազմաթիվ ոճային հանդերձանքներ, այլ նաև պաշտպանում են ոտնաթաթը վնասվածքներից և հիանալի համադրվում ցանկացած կոշիկի, տաբատի և շորտի հետ: Աչքի անցկացրեք ALEX-ի՝ բարձրորակ գործվածքներից պատրաստված նորաձև գուլպաների տեսականին, որոնք հասանելի են բազմաթիվ գույներով, տպագրություններով և դիզայններով:

ՄԵԶ ՄՈՏ ԿԳՏՆԵՔ

- Թեթև և որակյալ բամբակյա գուլպաներ, որոնք խոնավությունը կլանելու իրենց հատկանիշի շնորհիվ առանձնահատուկ զովություն և հարմարավետություն են հաղորդում: Մերսերացման արդյունքում բամբակի բնական հատականիշները բարելավվում են, այն դառնում է ավելի դիմացկուն, ձեռք է բերում լրացուցիչ փափկություն և բարձրանում է խոնավությունը կլանելու հատկությունը:
- Փափուկ և թեթև վիսկոզայից պատրաստված գուլպաներ, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց տեսքը և առանձնանում են ջերմային կառավարման հատկանիշներով:
- Ակրիլային կտորից պատրաստված գուլպաներ, որոնք ապահովում են անհամեմատելի ջերմությամբ և երկար ժամանակ պահպանում են իրենց վառ գունավորումը:
- Բամբուկային հումքով պատրաստված գուլպաներ, որոնք օժտված են ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող հատկանիշներով, փափուկ են, չեն առաջացնում գրգռվածություն և կատարյալ են զգայուն մաշկ ունեցողների համար:
- Քաշմիրից պատրաստված գուլպաներ: Այն բնական կտոր է, որը ստանում են քաշմիր այծերից, և բարձրակարգ հումք է ցանկացած հագուստի համար: Քաշմիրից կտորը թեթև է, բավականին ջերմ, մետաքսից փափուկ, շատ ամուր է և երկարակյաց: Այն կատարյալ ընտրություն է նրանց համար, ովքեր առաջնային կարևորություն են տալիս որակին:

- Կոշիկի ներսում չերևացող գուլպաներ, որոնց նորարարական դիզայնի շնորհիվ կարելի է կրել ոճային կոշիկներ՝ չվախենալով, որ գուլպան կփչացնի ամբողջ տեսքը։ Նրանք հագեցած են կրունկի մասում ոտքի անատոմիական կառուցվածքին հարմարեցված հակասահուն սիլիկոնով և հարմարավետ են նստում ոտքի վրա:
- Ձմեռային գուլպաներ, որոնք բավականաչափ հաստ և որակյալ են՝ ոտքերը տաքության մեջ պահելու համար, քանի որ դա ազդեցություն ունի նաև առողջության վրա։ ALEX-ի՝ փափուկ և բարձրորակ բամբակյա կտորից պատրաստված ձմեռային գուլպաները կապահովեն Ձեզ անհամեմատելի ջերմությամբ ձմեռվա ցուրտ օրերի ընթացքում, երբ դա ամենից շատն է անհրաժեշտ:
- Սպորտային կոշիկների հետ պետք է կրել հատուկ առաձգական գուլպաներ։ ALEX-ի՝ թեթև գործվածքներից պատրաստված, խոնավությունը կլանող, փափուկ և շնչող գուլպաները կապահովեն աջակցություն ոտնաթաթի հենց այն մասերում, որտեղ դա անհրաժեշտ է մարզվելիս կամ վազելիս:
- Միաչափ գուլպաներ, որոնք ստեղծվան են բոլոր ոտնաթաթերի համար, որպեսզի այլևս ստիպված չլինեք մտածել, թե ինչ չափի գուլպաներ են Ձեզ համապատասխանում:

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ ՄԵՐ ՆՈՐՈւՅԹՆԵՐԸ

Բաժանորդագրվեք և տեղյակ եղեք զեղչերին և նոր տեսականուն առաջինը։