Լողազգեստ
Լողազգեստ

Ապրանքներ չեն գտնվել

Արևը գնալով ավելի ուշ է մայր մտնում, օրերը երկարում են, ջերմաստիճանը բարձրանում է, իսկ Ձեր ամառային հանգիստն արդեն շատ մոտ է: Պայծառ շողացող արևով լի տաք օրերին ծովափնյա հանգստի համար ամենից շատ ոգևորում է նոր լողազգեստը: Եթե ճամփորդում եք դեպի ավելի արևոտ կլիմայական գոտիներ, անհրաժեշտ է հիշել վերցնել Ձեր լավագույն շորտերը՝ լողափում հանգիստը իսկապես վայելելու համար: Պատրաստվեք արձակուրդներին տղամարդկանց լողազգեստների մեր ընտրանիով:

ՊՐԱԿՏԻԿ ԼՈՂԱԶԳԵՍՏՆԵՐ՝ ՑԱՆԿԱՑԱԾ ԿԱՐԻՔԻ ՀԱՄԱՐ

Մեկնում եք ծովափնյա արձակուրդի՞, թե՞ թրջվելու եք տեղական լողավազանում: Նախատեսում եք Ձեր ժամանակի մեծ մասը ծախսել ալիքների վրա՞, թե՞ տաղավարում նստած: Լողազգեստ ընտրելիս պետք է հաշվի առնել այս ամենը: Լողափում լավագույն հանգստյան օրեն անցկացնելու համար անհրաժեշտ են հպման համար հաճելի, ամուր և առաձգական նյութերից պատրաստված լողազգեստներ:

Ինչպես ֆիզիկական ակտիվության յուրաքանչյուր ձև ունի իր հատուկ հագուստը, լողը նույնպես հնարավոր է ճիշտ կատարել միայն այն ժամանակ, երբ համապատասխան և հարմարավետ լողազգեստ եք կրում: Այն պետք է հատուկ հարմարեցված լինի խոնավ պայմաններին՝ առանց կորցնելու հարմարավետությունն ու նորաձևությունը: Ցանցային աստառով, կապիչով գոտկատեղով և գրպաններով այս լողազգեստները պատրաստված են արագ չորանալու, հարմարավետ կրելու և ինտենսիվ գործունեությանը դիմակայելու համար: Թեթև կտորը և մտածված դիզայնը թույլ են տալիս հարմարավետ շարժվել անկախ նրանից՝ լողավազանում նոր անձնական ռեկորդ եք սահմանելու, թե պարզապես վայելում եք հանգիստը ավազների մեջ: Գոտկատեղի կապիչն օգնում է շորտը տեղում պահել, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթներն արգելափակող գործվածքի շնորհիվ Դուք արևի դեմ պաշտպանության հավելյալ շերտ կունենաք մարմնի այն հատվածներում, որտեղ արևապաշտպան քսուքը բացակայում է:

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԼՈՂԱԶԳԵՍՏՆԵՐ՝ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՃԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

Մենք առաջարկում ենք տղամարդկանց լողազգեստներ ամենատարբեր դիզայններով։ Անկախ նրանից՝ փնտրում եք կարճ լողազգեստ, որպեսզի առավելագույնս օգտվեք արևայրուքից, նախընտրում եք ավելի երկար շորտեր, որոնք կարելի է կրել օրվա ընթացքում, թե ցանկանում եք լողափում տարբերվել ոճով, ALEX-ի տեսականիում կգտնեք տարբերակներ, որոնք համապատասխանում են Ձեր կարիքներին: Ընտրեք պարզ միաերանգից մինչև վառ գույներով և գրաֆիկական տպագրությամբ լողազգեստներ՝ տարբեր երկարություններով և հարմարեցվածությամբ: Համադրեք այն Ձեր սիրելի վերնաշապիկով կամ շապիկով, ռետրո արևային ակնոցներով և գլխարկով, և Ձեր կատարյալ լողավազանային ոճը պատրաստ է: Վայելեք հանգիստը և թույլ տվեք, որ լողազգեստն արտահայտի Ձեր անհատականությունը:

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ ՄԵՐ ՆՈՐՈւՅԹՆԵՐԸ

Բաժանորդագրվեք և տեղյակ եղեք զեղչերին և նոր տեսականուն առաջինը։