Տաբատներ և շորտեր
Տաբատներ և շորտեր

Լավագույն տաբատները Ձեզ հասանելի դարձնելը մեր առաքելությունն է: Յուրաքանչյուր սեզոն ALEX-ի հմուտ դիզայներներն այդ խնդիրն իրագործելու համար հատկացնում են բազմաթիվ ժամեր՝ էլ ավելի կատարելագործելով մեր հավաքածուները: Ձեռք բերեք տղամարդկանց տաբատներ ALEX-ից, որոնք նախատեսված են Ձեր պլաններում եղած բոլոր առիթների համար:

ՏՂԱՄԱՐԴԱԿԱՆ ՏԱԲԱՏՆԵՐ. ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ՉԶՈՀԱԲԵՐԵԼՈՎ ՈՃԸ
Համալրե՛ք Ձեր հավաքածուն ALEX-ի թրենդային տեսականիով՝ գործնականից մինչև սպորտային: Փնտրում եք տղամարդկանց տաբատներ Ձեր պիջակների հետ կրելու համա՞ր: Դասական տաբատները պարտադիր են Ձեր՝ պրոֆեսիոնալ համ հատուկ միջոցառումների ոճի համար: Չինո տաբատը կատարյալ հիմք է ամենօրյա աշխատանքային հագուստի հավաքածուի համար: Համադրեք այն պոլոներով, վերնաշապիկներով և սվիթշոթներով: Ցանկանու՞մ եք հարմարավետություն ավելացնել Ձեր տաբատների հավաքածուին: Պատվիրեք սպորտային տաբատներ տղամարդկանց համար՝ մարզվելուց մինչև տանը երեկոյան կինոդիտման համար: Այն անցումային շրջանի համար, երբ աշնան սառը շունչն արդեն սկսվում է զգացվել, ընտրեք փափուկ և եղանակին համապատասխան կտորներ՝ ավելի հաստ և ցրտադիմացկուն: Բազմաթիվ գույներից և դիզայններից ընտրեք Ձեզ ամենահամապատասխանը և վայելեք տարվա բոլոր եղանակները ոճով:

ՓՆՏՐՈՒ՞Մ ԵՔ ՁԵՐ ՈՃԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՋԻՆՍԵՐ
Ջինսը աներևակայելի բազմակողմանի տաբատ է, ինչն այն դարձնում է կատարյալ ցանկացած առիթի համար՝ սկսած ժամադրության երեկոներից մինչև աշխատանքային և ամենօրյա հագուստ: Առաջին ջինսերը ստեղծվել են 1873 թվականին՝ որպես առօրյա օգտագործման դիմացկուն հագուստ: Այն ի սկզբանե օգտագործվել է գործարանների աշխատողների, ֆերմերների և հանքագործների կողմից: 1950-ականներին տղամարդկանց ջինսեր կրելը սկսեց տարածվել երիտասարդության շրջանում և դարձավ ըմբոստության խորհրդանինշ: Հաջորդ տասնամյակների ընթացքում այն ​​դարձավ ամենօրյա օգտագործվող հագուստ, որը հարմար էր բոլորի համար: Դուք ստիպված չեք լինի հանդերձանքի մասին երկար մտածել այնպիսի տաբատով, որը կարող է լինել թե՛ աշխատանքային, թե՛ ամենօրյա հագուստի մաս և հեշտությամբ համադրվում է գրեթե ամեն ինչի հետ:

ՏՂԱՄԱՐԴԱԿԱՆ ՇՈՐՏԵՐ ԹԵ՛ ՀԱՆԳՍՏԻ, ԹԵ՛ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Շորտերը ստանդարտ ամառային հագուստ են, քանի որ և՛ ֆունկցիոնալ են, և՛ հիանալի տեսք ունեն կարճաթև և անթև շապիկների, վերնաշապիկների և այլնի հետ: Ձեռք բերեք սպորտային շորտեր և համադրեք հուդիներով և սվիթշոթներով: Համադրեք չինո շորտերը պոլոների և վերնաշապիկների հետ՝ կատարյալ ամառային հանդերձանքի համար: Ոչինչ ավելի բարձր չի խոսում արձակուրդի մասին, քան շորտերով լի ճամպրուկը. նրանք քիչ տեղ են զբաղեցնում, հարմարավետ են և կարելի է կրել ամենատարբեր միջավայրերում: Պատրաստվեք ամառային զվարճությանը, ձեռք բերեք տղամարդկանց շորտեր ALEX-ից, որոնք կատարյալ են հանգստանալու, մարզվելու և քաղաքում սովորական զբոսանքի համար:

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ ՄԵՐ ՆՈՐՈւՅԹՆԵՐԸ

Բաժանորդագրվեք և տեղյակ եղեք զեղչերին և նոր տեսականուն առաջինը։