Տղամարդկանց բաճկոններ և վերարկուներ | ALEX YVN
Բաճկոններ և վերարկուներ
ՓՆՏՐՈՒ՞Մ ԵՔ ՈՐԱԿՅԱԼ ԲԱՃԿՈՆՆԵՐ ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՎԵՐԱՐԿՈՒՆԵՐ

Եթե բավարարված չեք բաճկոնների Ձեր հավաքածուով, ապա ճիշտ ժամանակն է որևէ նորույթ ավելացնել Ձեր վերնահագուստին: Անհրաժեշտ է պատրաստ լինել սեզոնային փոփոխություններին՝ ճիշտ պահին ձեռք բերելով բարձրորակ և հարմարավետ բաճկոններ և ձմեռային վերարկուներ: ALEX-ի՝ տղամարդկանց ձմեռային վերարկուները ստեղծված են ցուրտ և խոնավ եղանակին դիմանալու համար, իսկ բաճկոնները կատարյալ են ավելի ջերմ ամիսներին:

ԲԱՃԿՈՆՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏՂԱՄԱՐԴ

Երբ ջերմաստիճանն այնքան ցածր է, որ օդի սառնությունն արդեն զգալի է, սակայն բավարար չէ տաք վերարկուները դուրս հանելու համար, կրկին առաջանում է բաճկոնների կարիքը: Եթե փնտրում եք նախորդ տարվա բաճկոնը փոխարինելու տարբերակ կամ ցանկանում եք նորն ավելացնել Ձեր զգեստապահարանում, ALEX-ն ունի ամենն, ինչ անհրաժեշտ է այդ բացը լրացնելու համար. մնացեք տաք և չոր անձրևոտ օրերին և պատշաճ տեսք ունեցեք ամպամած եղանակներին: Ջինսե բաճկոնների ամրությունը թույլ է տալիս այն օգտագործել թե՛ ամենօրյա ժամանցի, թե՛ ճանապարհորդությունների ընթացքում: Առավել ջերմ եղանակներին կրեք տղամարդկանց բոմբերներ, որոնք թեթև են և դիմացկուն:

Ձեռք բերեք թեթև և բարձրորակ նյութերից ստեղծված բաճկոններ անցումային եղանակների համար, իսկ ջերմաստիճանի անկմանը զուգընթաց անցեք ավելի տաք հագուստի և ընտրեք տղամարդկանց վերարկուներ՝ հավելյալ ջերմությամբ և պաշտպանությամբ ապահովված լինելու համար:

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐԱՐԿՈՒՆԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԵՆ ՑՐՏԱՇՈՒՆՉ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ Վերարկուն հագնում են վերջում, երբ պատրաստվում են դուրս գալ, սակայն այն առաջին բանն է, որն աչքի է ընկնում: ALEX-ում կարող եք գտնել վերարկուներ, որոնք կատարյալ են անցումային եղանակների համար՝ ջերմության ճիշտ մակարդակն առանց գերտաքացման պահպանելու շնորհիվ, ինչպես նաև ձմեռվա ցրտաշունչ օրերին տաք և հարմարավետ մնալու համար նախատեսված բազմաթիվ տարբերակներ: Առանձնապես սառնաշունչ ամիսների համար ընտրեք այնպիսի վերարկու, որը նախատեսված է տաք օդը թակարդելու և ձմեռային եղանակային պայմաններում ջերմությունը պահպանելու համար: Լրացուցիչ հարմարավետություն ավելացրեք Ձեր ցանկացած հագուստի՝ ջինսից մինչև պիջակ:

Ցուրտ եղանակներին Ձեզ անհրաժեշտ ջերմությամբ ապահովելու համար փափուկ և մեկուսիչ նյութերից պատրաստված այս վերարկուները համատեղում են որակյալ կառուցվածքն ու թրենդային ձմեռային ոճերը: Մենք երաշխավորում ենք, որ մեր վերարկուները կծառայեն Ձեզ երկար տարիներ՝ բարձրորակ հումքի և դիզայնի շնորհիվ:

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ ՄԵՐ ՆՈՐՈւՅԹՆԵՐԸ

Բաժանորդագրվեք և տեղյակ եղեք զեղչերին և նոր տեսականուն առաջինը։