Շապիկ ՄԻԱՆԳԱՄԻՑ | բեժ | L | 01U-024-BD415
Ապրանքի նկարագրություն
Հավաքածուն նվիրված է Պ. Սևակի մշակութային ժառանգությանը՝ արտահայտված ժամանակակից դիզայներական լուծումներով։ Բառը վերցված է Պարույր Սևակի նույնանուն բանաստեղծությունից՝ որպես մարդու ներքին ցանկության արտահայտություն, որ կյանքի ամենակարևոր փոփոխությունները տեղի ունենան հենց հիմա։ Այն ընտրվել է՝ այս զգացողությունը դարձնելու կրելի և անձնական «Անկեղծ ասած» պահ՝ երբ մարդը դադարում է մեղմել իրականությունը։ Պարույր Սևակը այս տողերով բացում է հիասթափության և ինքնաճանաչման ամենաուղիղ շերտը։ Այս տողը ընտրվել է ոչ միայն իր իմաստի, այլ նաև ուժեղ ճանաչելիության համար՝ դարձնելով այն անմիջապես ընկալելի և ազդեցիկ՝ որպես կրելի արտահայտություն։ Շապիկն ունի ազատ, ժամանակակից կտրվածք՝ ապահովելով հարմարավետություն և անկաշկանդ շարժում։ Մոդելը ունիսեքս է և նախատեսված է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Առջևի և հետևի հատվածների դիզայնային պրինտերը լրացնում են հավաքածուի գաղափարական ուղղությունը՝ շեշտադրելով դրա ինքնատիպ և արտահայտիչ բնույթը։ Բաղադրություն՝ 100% բամբակ։