ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սույն գաղտնիության քաղաքականությունը կազմվել է «Ալեքս Ռիթեյլ Քոմփանի» ՍՊԸ կողմից (հասցե՝ ՀՀ, Երևան, 0015, Արշակունյաց պող. 127/21), այսուհետ՝ «մենք», և նախատեսված է այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են սույն կայքում անձնական տվյալների օգտագործմամբ: Սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ: Կայքում օգտագործվող բոլոր տերմիններն ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իմաստը:
ՀՀ օրենքի համաձայն՝ անձնական տվյալ է համարվում որևէ ֆիզիկական անձի վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիոեն բացահայտել տվյալ անձի ինքնությունը:
Մեր կայքում Ձեր անձնական տվյալների օգտագործման, պաշտպանության և այլ կերպ պահպանման մեթոդներին ծանոթանալու համար խնդրում ենք ծանոթանալ մեր գաղտնիության քաղաքականությանը:

Ինչպե՞ս է տեղի ունենում հավաքագրումը

Սույն կայք այցելելու, մեր արտադրանքը ձեռք բերելու, անձնական օգտահաշիվ բացելու, լրատուներին բաժանորդագրվելու ժամանակ մենք հավաքագրում ենք որոշակի տեղեկատվություն Ձեր մասին՝ անուն, ֆիզիկական հասցե, էլ. փոստի հասցե, հեռախոսահամար, տարիք, առաքման հասցե / բիլինգի հասցե, վճարման եղանակի մանրամասներ:

Ինչպե՞ս են օգտագործվում տվյալները

Հավաքագրված տվյալները կարող են օգտագործվել՝

  • Պատվերի կատարման և դրա ընթացիկ վիճակի մասին տեղեկատվության տրամադրման նպատակով,
  • Սպասարկման որակի բարձրացման և կայքի բարելավման նպատակով,
  • Մեր ապրանքների, ծառայությունների, հատուկ առաջարկների և նորությունների մասին Ձեզ տեղեկատվություն տրամադրելու նպատակով։

Ձեր անձնական տվյալները պաշտպանված են

Հավաքագրված տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են սահմանափակ թվով մարդկանց (ընկերության աշխատակիցների), ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:

Երրորդ անձանց հետ կիսվող տեղեկատվություն

Որոշ դեպքերում մենք տրամադրում ենք հավաքագրված տեղեկատվությունը երրորդ անձանց՝ ընկերությունների, որոնք իրականացնում են հետևյալ ծառայությունները՝ բանկային քարտի մշակում, առաքում, շուկայի ուսումնասիրություն, շուկայում առաջխաղացում։ Այս ընկերություններին արգելվում է օգտագործել հավաքագրված տվյալները առևտրային նպատակների համար կամ կիսել դրանք այլ անձանց հետ:
Օրենքով սահմանված դեպքերում և ի պատասխան դատարանի որոշման մենք կարող ենք հայտնել հատուկ տեղեկատվություն։ Մենք կարող ենք բացահայտել նաև տեղեկատվությունը խարդախություններից պաշտպանվելու, խարդախության դեպքերը հետաքննելու նպատակներով։

Տեղեկանիշները (cookies)

Տեղեկանիշները (cookies) փոքր ֆայլեր են, որոնք Ձեր թույլտվության դեպքում որևէ կայք կամ ծառայություն մատուցող ուղարկում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակին դիտարկիչի (վեբ-բրաուզերի) միջոցով։ Դրանք թույլ են տալիս տվյալ կայքի կամ ծառայություն մատուցողի համակարգերին ճանաչել Ձեր բրաուզերը և օգնում են հասկանալ Ձեր նախընտրությունները՝ հիմնվելով կայքում իրականացված Ձեր նախկին կամ ընթացիկ գործողությունների վրա, ինչը հնարավորություն է տալիս բարելավել մատուցվող ծառայությունների որակը, հետևել գովազդին և ամբողջացնել կայքի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալները։
Եթե բրաուզերի «Չհետևել» մեխանիզմն ակտիվացված է, մենք ընդունում ենք այդ ազդանշանները և չենք հետևում Ձեր բրաուզերին, չենք ուղարկում «Cookie»-ներ կամ կիրառում դրանք գովազդային նպատակներով։ «Cookie»-ների հետ կապված անհրաժեշտ փոփոխությունները հասանելի են բրաուզերի «Օգնության մենյու» բաժնի միջոցով։

Երեխաների գաղտնիությունը

Մեր կայքը նախատեսված չէ 13 տարեկանից փոքր տարիքի երեխաների համար, և մենք չենք հավաքագրում նրանց վերաբերյալ որևէ տեղեկատվություն։

Google

«Google»-ի գովազդային պահանջները սահմանվում են «Google»-ի Գովազդի սկզբունքներով:

Մեր կայքում կիրառում ենք «Google AdSense Advertising» և ձեռնարկել ենք հետևյալ գործողությունները՝

  • Կայքի այցելուներին գովազդի ներկայացում «Google AdSense»-ի միջոցով (remarketing),
  • «Google Display Network»-ի հղումների դիտումների քանակի վերաբերյալ տեղեկատվության ներկայացում (impression reporting),
  • Դեմոգրաֆիկ տվյալների և հետաքրքրությունների վերաբերյալ տեղեկությունների ներկայացում,
  • «DoubleClick Platform»-ի ներմուծում։

Մենք որպես երրորդ կողմ հանդես եկող վաճառողների հետ միասին կիրառում ենք առաջին և երրորդ կողմի «cookie»-ներ կամ երրորդ կողմի այլ նույնականացման միջոցներ, որպեսզի հավաքագրենք տվյալներ գովազդի ցուցադրումների և մեր կայքի հետ կապված այլ գովազդային գործառույթների վերաբերյալ։

Մենք իրավունք ունենք ցանկացած ժամանակ առանց նախապես տեղեկացնելու միակողմանի ձևով փոփոխել գաղտնիության քաղաքականությունը:

Դուք կծանուցվեք գաղտնիության քաղաքականության փոփոխությունների մասին էլեկտրոնային նամակի միջոցով, եթե բաժանորդագրված եք նորություններին:

Հետադարձ կապ

Սույն գաղտնիության քաղաքականության հետ կապված ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք դիմել մեզ ստորև ներկայացված հասցեով՝
www.alexretailco.com
ՀՀ, Երևան, 0015
Արշակունյաց պող․127/21
info@ alexretailco.com