Կանացի սպորտային բլուզ REHAN
Կոդ՝
08W-278-BC806
19 900 ֏
Ապրանքի նկարագրություն
Կանացի սպորտային բլուզը REHAN հավաքածուից համադրում է հարմարավետությունն ու ժամանակակից դիզայնը։ Փիրուզագույն երանգը հաղորդում է թարմ և նուրբ տեսք, իսկ մեջքի հատվածում ասեղնագործված ռեհանը ընդգծում է յուրահատուկ և ինքնատիպ ոճը։
Բլուզը պատրաստված է 100% բամբակից, ինչը ապահովում է մաշկին հաճելի զգացողություն, ազատ շարժում և հարմարավետություն ամբողջ օրվա ընթացքում։ Հիանալի է թե՛ սպորտային ակտիվության, թե՛ առօրյա կրելու համար։
Կարելի է համադրել նույն հավաքածուի տաբատի հետ՝ կոդ 03W-278։
Բաղադրություն՝ 100% բամբակ