Գուլպաներ
Գուլպաներ
Գուլպաներն ու զուգագուլպաները ցանկացած կնոջ զգեստապահարանի անբաժան մասն են, և ALEX-ում Դուք մեծ ազատություն ունեք ընտրության մեջ: Անկախ նրանից՝ այցելում եք մարզասրահ, թե հանգստանում եք, Ձեզ անհրաժեշտ է կանացի գուլպաների ճիշտ զույգ, որպեսզի մշտապես զգաք հարմարավետ և անկաշկանդ: ALEX-ն առաջարկում է կանացի գուլպաներ Ձեր յուրաքանչյուր կարիքի համար՝ առօրյա պահանջմունքներից մինչև սպորտայինները: Բարձրորակ գուլպաներն ամենօրյա անհրաժեշտություն են (եթե Ձեզ բախտ չի վիճակվել բնակվել լողափում), և տարբեր ոճեր ունենալը կարևոր է, հատկապես, եթե ունեք կոշիկի լայնածավալ հավաքածու: Դուք կարող եք ունենալ ամենանորաձև և ֆունկցիոնալ կոշիկները, սակայն լիովին բավարարված չեք զգա առանց համապատասխան գուլպաների զույգի:

ՏԱՐԲԵՐ ՈՃԵՐՈՎ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԳՈՒԼՊԱՆԵՐ ԵՎ ԶՈՒԳԱԳՈՒԼՊԱՆԵՐ՝ ԲՈԼՈՐ ՍԵԶՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ALEX-ի լայն տեսականիում Դուք կգտնեք այն բոլոր տարբերակները, որոնք երբևէ կարող են անհրաժեշտ լինել Ձեզ: Մենք առաջարկում ենք դասական կանացի գուլպաներ՝ թրենդային դետալներով, ցածր կտրվածքով գուլպաներ, բամբակյա՝ ոտքերը չոր պահելու և առավելագույն շնչառություն ապահովելու համար, օրիգինալ տպագրություններ և տոնական հետաքրքիր գունային համադրություններ: Ինչու՞ բավարարվել նույն հին սև ու սպիտակներով, երբ կարող եք ունենալ գուլպաներ, որոնք համադրվում են ցանկացած հանդերձանքի հետ: Դուք հիացած կլինեք ակրիլից, բամբակից, վիսկոզայից և այլ բարձրորակ նյութերից պատրաստված մեր նորաձև գուլպաների որակով և օգտակարությամբ, որոնք հասանելի են բազմաթիվ գույներով, ինչպիսիք են բեժը, սևը, սպիտակը, կապույտը, կարմիրը և շատ ավելին:

Հավելյալ ջերմություն ավելացրեք Ձեր ձմեռային զգեստապահարանում զուգագուլպաների տեսականիով, որոնց շնորհիվ կարող եք զգալ էլ ավելի հարմարավետ՝ գոտկատեղից մինչև մատներ քողարկված լինելով: Սև ունիվերսալ զուգագուլպաները համադրվում են գրեթե ցանկացած զգեստի կամ կիսաշրջազգեստի հետ: Ընտրեք գրեթե թափանցիկից մինչև համարձակ նախշերով զուգագուլպաներ, որոնք ջերմություն և ոճային շերտ են ավելացնում ցուրտ եղանակին:

ՊՐԱՏԿԻԿ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՆԱՑԻ ԳՈՒԼՊԱՆԵՐ

Ոչինչ այդքան չի փչացնում մարզումից հետո ստացվող հաճույքը, որքան վնասված կրունկները կամ ցավող ոտնաթաթերը: Դուք կարող եք հագնել ճիշտ կոշիկներ, սակայն անհարմար զգալ առանց համապատասխան գուլպաների: Ընտրեք կոճի բարձրությամբ գուլպաներ, որոնք սպորտային տաբատի հետ ամբողջովին ծածկում են Ձեզ, կամ կարճ կտրվածքով, որոնք չեն երևում կոշիկի ներսից: ALEX-ի՝ թեթև գործվածքներից պատրաստված, խոնավությունը կլանող, փափուկ և շնչող գուլպաները կապահովեն հարմարավետություն և աջակցություն հենց այն մասերում, որտեղ դա Ձեզ անհրաժեշտ է մարզվելիս կամ վազելիս:

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ ՄԵՐ ՆՈՐՈւՅԹՆԵՐԸ

Բաժանորդագրվեք և տեղյակ եղեք զեղչերին և նոր տեսականուն առաջինը։