Մեզանից մեկը
Կոդ՝
01U-023-BD404
0 ֏
Ապրանքի նկարագրություն
Հավաքածուն նվիրված է Պ. Սևակի մշակութային ժառանգությանը՝ արտահայտված ժամանակակից դիզայներական լուծումներով։
Այս տողը պատմում է այն հարաբերության մասին, որտեղ մարդիկ ֆիզիկապես հեռու են, բայց մշտապես ապրում են միմյանց ներսում։ Պարույր Սևակն այստեղ ձևակերպում է սիրո ամենահակասական վիճակներից մեկը՝ լինել միասին, բայց չհանդիպել։ Այն ընտրվել է ոչ միայն իր խորքային իմաստի, այլ նաև բարձր ճանաչելիության համար՝ դարձնելով այն անմիջապես ընկալելի և էմոցիոնալորեն ազդեցիկ կրելի արտահայտություն։
Շապիկն ունի ազատ, ժամանակակից կտրվածք՝ ապահովելով հարմարավետություն և անկաշկանդ շարժում։ Մոդելը ունիսեքս է և նախատեսված է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Առջևի և հետևի հատվածների դիզայնային պրինտերը ընդգծում են հավաքածուի գաղափարական ուղղությունը՝ ստեղծելով արտահայտիչ և հիշվող տեսք։ Բարձրորակ գործվածքը ապահովում է հաճելի զգացողություն մաշկին, բնական շնչառություն և հարմարավետություն ամբողջ օրվա ընթացքում։
Բաղադրություն՝ 80% բամբակ, 15% պոլիէսթեր, 5% լայկրա։