Մանկական շապիկ Ararat Golf Club | կաթնագույն | 3-4 | 08K-003-BD004
Ապրանքի նկարագրություն
Մանկական շապիկը Ararat Golf Club հավաքածուից համադրում է նորաձև դիզայնն ու ամենօրյա հարմարավետությունը։ Դիմացի հատվածում տեղադրված «2005 Ararat Golf Club» նամականիշ ոճի պրինտը շապիկին հաղորդում է յուրահատուկ և հիշվող տեսք։ Ուղիղ և ազատ ձևվածքը ապահովում է շարժման լիարժեք ազատություն՝ դարձնելով այն իդեալական ընտրություն ակտիվ երեխաների համար։ Յունիսեքս մոդել է՝ հարմար թե տղաների, թե աղջիկների համար, և հեշտությամբ համադրվում է տարբեր առօրյա լուքերի հետ։ Փափուկ և շնչող կտորը նուրբ է մաշկին՝ ապահովելով հարմարավետություն ողջ օրվա ընթացքում։ Բաղադրություն՝ 95% բամբակ, 5% էլաստան