Վճարում, առաքում և վերադարձ
Վճարում
alexyvn.com կայքից գնումներ կատարելիս կարող եք վճարել անկանխիկ կամ կանխիկ տարբերակով։
Alex Retail ընկերությունը համագործակցում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հետ։ Բոլոր վճարումներն իրականացվում են գործընկեր բանկի միջոցով։
Անկանխիկ վճարումներն իրականացվում են «Ամերիաբանկ» ՓԲԸ վճարային համակարգի միջոցով։ Սպասարկվում են ArCa, Visa, Master Card և American Express քարտերը։
Կանխիկ վճարումներն իրականացվում են ՀՀ դրամով։ Կանխիկ վճարել հնարավոր է միայն Երևանում՝ առաքման պահին։
Առաքում
Երևանի տարածաշրջանում պատվերները ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 21:00 (ժամը 20:00-ից հետո՝ միայն Մեծ և Փոքր Կենտրոնում, իսկ այլ հասցեների պատվերները կառաքվեն հաջորդ օրը)։
Մեզ մոտ գործում է առաքում Yandex Delivery ծառայության միջոցով։ Երևանի տարածքում առաքումն իրականացվում է պատվերը ստանալու պահից առավելագույնը 2 ժամվա ընթացքում։ Առաքման գումար` 1000 ՀՀ դրամ։
ՀՀ մարզեր առաքումն իրականացվում է ՀայՓոստի միջոցով՝ պատվերը ստանալուց հետո 3-4 աշխատանքային օրվա ընթացքում։
Սակագներ՝ մինչև 1 կգ՝ 1430 ՀՀ դրամ, յուրաքանչյուր հաջորդ 100 գ – 200 ՀՀ դրամ
Վերադարձ
1․ Երևանում ապրանքը հնարավոր է վերադարձնել մոտակա ALEX YVN խանութ-սրահ:
• Հայկական քարտեր – մինչև 3 աշխատանքային օրում
• Արտասահմանյան քարտեր – մինչև 6 աշխատանքային օրում
2․Վերադարձ կամ փոխանակում հնարավոր է իրականացնել 14 օրվա ընթացքում, եթե ապրանքը՝
- Չի օգտագործվել
- Պահպանել է իր պատշաճ տեսքը
- Ունի պիտակները և գնումը հաստատող կտրոնները
3. ՀայՓոստի կամ միջազգային առաքման ծառայություն մատուցող ընկերությունների միջոցով վերադարձը հնարավոր է կատարել առաքանին ստանալու պահից 14 օրվա ընթացքում մեզ հետ կապ հաստատելու դեպքում։ Առաքանին ստանալու պահից 14 օրվա ընթացքում այն վերադարձնելու համար մեզ հետ կապ չհաստատելու դեպքում գործարքը համարվում է ավարտված, ինչից հետո հնարավոր չէ կատարել հետվերադարձ։ Գումարի հետվերադարձը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք հետ ենք ստանում առաքանին․ պիտակների և կտրոնի առկայությունը, ինչպես նաև ապրանքի պատշաճ տեսքը պարտադիր են։ Գնորդը վճարում է ապրանքի հետվերադարձի առաքման գումարը՝ սահմանված սակագներին համապատասխան։
4. ՀայՓոստի կամ միջազգային առաքման ծառայություն մատուցող ընկերությունների միջոցով փոխանակումը հնարավոր է կատարել առաքանին ստանալու պահից 14 օրվա ընթացքում մեզ հետ կապ հաստատելու դեպքում։ Եթե առաքանին ստանալու պահից 14 օրվա ընթացքում այն փոխանակելու համար մեզ հետ կապ չեք հաստատում, գործարքը համարվում է ավարտված, ինչից հետո հնարավոր չէ կատարել փոխանակում։ Մենք ուղարկում ենք նոր առաքանին միայն փոխանակվող ապրանքը ստանալուց հետո։ Պիտակների և կտրոնի առկայությունը, ինչպես նաև ապրանքի պատշաճ տեսքը պարտադիր են։ Գնորդը վճարում է ապրանքի հետվերադարձի և նոր ապրանքի առաքման գումարը՝ սահմանված սակագներին համապատասխան։