Պայմաններ և դրույթներ

Պայմաններ և Դրույթներ

Ներածություն

Այս բաժնում ներկայացված պայմաններն ու դրույթները կիրառելի են բոլորի նկատմամբ, ովքեր որևէ կերպ փոխգործակցում են alexretailco.com կայքի հետ։ Պայմաններին պարտադիր է ծանոթանալ նախքան գնումներ կատարելը։

Վճարներ

Մենք կարող ենք պատվերը չեղյալ համարել կամ մերժել այն որոշ դեպքերում, որոնց շուրջ Դուք մանրամասն և նախապես կտեղեկացվեք և կծանուցվեք։

Կորուստի ռիսկ

Առաքանու կորստի դեպքում մենք ամբողջությամբ փոխհատուցում ենք Ձեր պատվերը։

Արժեք և նկարագրություններ

alexretailco.com կայքում ցուցադրված գները ներկայացնում են մանրածախ վաճառքի ամբողջական գինը: Եթե պատվիրված ապրանքը չհամապատասխանի կայքի լուսանկարներին կամ նկարագրությանը, Դուք կարող եք ձևակերպել ապրանքի վերադարձ։ Կայքում ներկայացված և իրական ապրանքների միջև չնչին տարբերությունները՝ ներառյալ գունային փոքր տարբերությունները, չեն համարվում ապրանքի թերություն։
Մենք պատասխանատվություն չենք կրում հարկերի և տուրքերի համար, որոնք տարածվում են պատվիրվող երկրում։

Խարդախություն

Կեղծ գործողությունները խիստ վերահսկվում են մեր կայքում, և հայտնաբերման դեպքում գործողություններ իրականացնողը կրում է ամբողջական պատասխանատվություն։

Պրոմո կոդ

Պրոմո կոդերը կիրառելի են սահմանափակ ժամանակահատվածում։ Անհատական պրոմո կոդը հանրայնացնելու դեպքում այն կարող է չեղարկվել կամ արգելափակվել, ինչի մասին Դուք նախապես կտեղեկացվեք և կծանուցվեք։

Իրավունքների ճանաչում

Մտավոր սեփականության իրավունքները alexretailco.com կայքում պաշտպանված են։ Կայքում առկա բովանդակությունը ենթակա չէ կրկնօրինակման, սեփական օգտագործման կամ երրորդ անձանց փոխացնելուն։

Կարգավորող դրույթներ

Պայմանները և դրույթները կարգավորվում և մեկնաբանվում են ՀՀ օրենդսրությամբ։ Կողմերի միջև ծագող վեճերն ու հակասությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ։