Շապիկ Ապրել Ապրել
Կոդ՝
01U-022-BD427
11 900 ֏
Ապրանքի նկարագրություն
Հավաքածուն նվիրված է Պ. Սևակի մշակութային ժառանգությանը՝ արտահայտված ժամանակակից դիզայներական լուծումներով։
Սա հավաքածուի գաղափարական մեխն է։ «Ապրե՜լ»՝ այստեղ պարզապես գոյություն չէ, այլ ընտրություն և պատասխանատվություն։ Պարույր Սևակը այս տողերով ձևակերպում է ապրելու էությունը՝ որպես կապ մարդուց դեպի հանրություն, «ես»-ից դեպի «մենք»։ Այս տողը ընտրվել է՝ ընդգծելու «ապրել» բայի արդիականությունն ու օրհասական նշանակությունը մեր իրականության մեջ, ինչպես նաև իր բարձր ճանաչելիության շնորհիվ՝ դարձնելով այն ազդեցիկ և գիտակցված կրելի արտահայտություն։
Շապիկն ունի ժամանակակից, ազատ ու հարմարավետ կտրվածք, որը թույլ է տալիս պահպանել անկաշկանդ շարժման և առօրյա հարմարավետության զգացողությունը։ Մոդելը ունիսեքս է՝ նախատեսված ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Բաղադրություն՝ 100% բամբակ։